
Փետրվարի 20 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում Սոցիալական արդարության համաշխարհային օրվա վերաբերյալ:
Փորձեցինք պարզել թե բնակիչները տեղյակ են այդ օրվա մասին եւ ինչպես է սոցիալական վիճակը թե ամբողջ Նինոծմինդայում եւ թե Վրաստանում: Արդյո՞ք մարդիկ լիարժեք ապահովված են արժանապատիվ աշխատանքով ու ընդհանրապես սոցիալական արդարություն գոյություն ունի՞ թե ոչ, եւ եթե ոչ ապա ինչպիսի լուծում են առաջարկում:
Բնակիչների մի մասը նշեց, որ սոցիալական արդարություն գոյություն չունի: Հարցին թե ինչպես են գնահատում ժողովրդի սոցիալական վիճակը մեծ մասը պատասխանեց. «Վիճակը միջին եւ միջինից ավելի ցածր է, հարուստները փոքրամասնություն են կազմում, աշխատատեղեր չկան, բոլորը մեկնում են արտագնա աշխատանքի»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.