Այն ընտանիքները, ովքեր անասնապահությամբ են զբաղվում և որոշակի շահույթ են ստանում, այսուհետ՝ 2020 թվականից պետք է եկամտահարկ վճարեն։
Այն ընտանքիները, ովքեր ունեն՝
ա) ոչ ավել, քան 300 թևավոր թռչուն և դրանցից ստացված միս և/կամ ձու,
բ) ոչ ավել, քան 10 փեթակ և դրանցից ստացված մեղր,
գ) ոչ ավել, քան 30 հատ եղջերավոր կամ նման կենդանու միս,
դ) Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով նույնականացված-գրանցված խոշոր եղջերավոր անասուններից ստացված կաթը և կաթնամթերքը, այն դեպքում, եթե խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը չի գերազանցի 5-ը,
ե) Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով նույնականացված-գրանցված մանր եղջերավոր անասուններից ստացված կաթնամթերքը և մսամթերքը, այն դեպքում, եթե մանր եղջերավոր անասունների գլխաքանակը չի գերազանցում 15-ը, ապա պետք է գրանցվեն որպես ձեռնարկատեր և եկամտահարկ վճարեն։
Այս կարգավորումը երկրին պարտավորեցնում է Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը։
Դրանից բացի, այն ֆերմերները, ովքեր կաթնամթերքը վաճառում են պետք է գրանցվեն որպես ձեռնարկատեր, ինչպես նաև պարտավորված կլինեն անասնագոմը համապատասխանեցնել համապատասխան չափանիշերին, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության առումով վերահսկեն այն սպասքը, ինչի մեջ, որ պահվում է արտադրանքը:
Վերոնշյալ կարգը ներկայացված և հաստատված է թիվ 14 բանաձևի 4-րդ հոդվածում, և 2020 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է։jnews.ge