Գեորգի Մարգվելաշվիլի. Ռուսաստանի հետ երկխոսության հարցում որոշակի առաջընթաց կա

Գեորգի Մարգվելաշվիլի. Ռուսաստանի հետ երկխոսության հարցում որոշակի առաջընթաց կա

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հետ երկխոսության հարցում «որոշակի առաջընթաց կա»:

«Մենք Ռուսաստանի հետ երկխոսության նոր ձեւաչափ ենք սկսել, որտեղ խոսքը տնտեսական եւ մշակութային հարցերի մասին է: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի հետ երկխոսության հարցում որոշակի առաջընթաց կա», – նշել է Վրաստանի նախագահը Քութայիսում՝ խորհրդարանում հանդես գալով երկրի իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրացի լրագրողներից մեկի այն հարցին, թե չի պատրաստվում նա արդյոք հանդիպել Վրաստանի նախագահի հետ, պատասխանել էր. «Եթե նա ցանկանա, ինչո՞ւ ոչ»:

Մարգվելաշվիլին էլ խոստացել էր խորհրդակցություն անցկացնել այդ հարցով:



Opinion, pooling and voting