Վաշինգթոնն աջակցում է Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ ձգտմանը եւ նախկինի պես ճանաչում է երկրի տարածքային ամբողջականությունն ու միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, հայտարարել են նախագահ Բարաք Օբաման ու փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, Օբաման միացել է Բայդենի ու Գարիբաշվիլիի հանդիպմանը, ով այցով ժամանել է Վաշինգթոն:
Սպիտակ տան տարածած հայտարարությունում ասվում է, որ նախագահն ու փոխնախագահը կրկին հաստատել են, որ սատարում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
Հիշեցնենք, որ վրացական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, ԱՄՆ է մեկնել փետրվարի 22-ին, այցը կշարունակի մինչեւ մարտի մեկը, հաղորդում է Նովոստի-Գրուզիան:
news.am