Փետրվարի 23 -ին Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղի մոտ գտնվող Ախմազի լճի շրջակայքում տեղի ունեցավ դահուկավազքի հուշամրցաշար նվիրված Թադեւոս Արզումանյանին:
Դահուկային սպորտի միջոցառումը կազմակերպել էր Նինոծմինդայի համալիր մարզադպրոցը եւ իրենց աջակցություն էին ցուցաբերել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը՝ մարզիկներին պարգեւատրելով դիպլոմով, մեդալով եւ գավաթով:
Դահուկավազքին մասնակցում էին դահուկորդներ, ովքեր ժամանել էին Բակուրիան քաղաքից, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից նորեկ դահուկորդները, Մեծ Խանչալիի եւ Նինոծմինդայի մարզադպրոցի մարզիկները:
Նինոծմինդայի վարչության համալիր-սպորտդպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հույս ունենք որ 2024 -թվականի օլիմպիադան, որը պետք է անցկացվի Բակուրիան քաղաքում, այնտեղ մենք նույնպես կունենանք մասնակիցներ։ Պետք է անել ամեն ինչ որպեսզի այս հիանալի սպորտաձեւը զարգացնենք Նինոծմինդայի շրջանում: Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն խոստացավ, որ մեր մարզիկներից կընտրի լավագույներին եւ կանցկացնի հավաք, որը լինելու է Նորվեգիայում, ու հույսով եմ, որ այնտեղ նույնպես կունենանք մասնակիցներ»:
Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.