Կորոնավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, Վրաստանի կառավարության որոշմամբ սահմանափակել Իրանից Վրաստան և հակառակ ուղղությամբ, անձանց տեղաշարժը:
Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Վրաստանի կառավարությունը մշտական կապի մեջ է ինչպես առողջապահության համաշխարհային կազմակերպության, այնպես էլ միջազգային համադաշնության երկրների հետ, վարակի մասշտաբների մասին օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար: Ինչպես հայտնի է, կորոնավարակի տարածման ամենաբարձր ցուցանիշը, Չինաստանից հետո գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Վրաստանի կառավարությունը մշտական կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, իրավիճակի և կանխարգելիչ միջոցառումների մասին լրատվություն ստանալու նպատակով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել Իրանից Վրաստան և հակառակը մարդկանց տեղաշարժը:
Կառավարության որոշմամբ, այս փուլում կդադարեցվի Իրանից Վրաստան ուղևորների հոսքը: Ավիաընկերությունները կկարողանան մուտք գործել Վրաստանի տարածք, առանց ուղևորների, որպեսզի վերադարձնեն իրանցի զբոսաշրջիկներին: Ներկայումս ցամաքային սահմանը բաց է, սակայն գործում են խիստ սահմանափակումներ: Այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ապագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, մենք չենք բացառում ցամաքային սահմանի վրա տեղաշարժի սահմանափակումը: Վրաստանի կառավարությունն արդեն նախազգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին, որ ձեռնպահ մնան Իրան մեկնելուց, իսկ Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիները անհրաժեշտության դեպքում, կարող են կապվել Թեհրանում Վրաստանի դեսպանության հետ (+989122997726 թեժ գծի համարը)»,- ասված է հայտարարության մեջ:
Վերջին տեղեկություններով, Իրանում նոր կորոնավարակից մահացել է ութ մարդ, գրանցված է վարակման 43 դեպք: 1tv.ge