Վրաստանի վարչապետն ԱՄՆ կատարած այցի ընթացքում խոստացել է զարգացնել Ջավախքի շրջանը

Վրաստանի վարչապետն ԱՄՆ կատարած այցի ընթացքում խոստացել է զարգացնել Ջավախքի շրջանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին խոստացել է հավասարապես զարգացնել հանրապետության բոլոր շրջանները, այդ թվում նաեւ Սամցխե-Ջավախքը: Այդ մասին նա հայտարարել է Ատլանտյան խորհրդի իր ելույթի ժամանակ՝ այս շաբաթ ԱՄՆ կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Պատասխանելով ԱՀԴԳ ներկայացուցիչ Լիլիթ Գասպարյանի նկատառմանը Սամցխե-Ջավախքի տնտեսական վատ դրության վերաբերյալ, որը պայմանավորված է նախկինում գործող խտրականության քաղաքականությամբ, վարչապետը նշել է. «Մենք բոլոր շրջանների զարգացման ծրագիր ունենք՝ առանց բացառության կամ խտրականության: Խնդրում եմ, վստահ եղեք, որ ես Սամցխե-Ջավախքին վերաբերում եմ նույն կերպ, ինչպես որ ցանակացած մեկ այլ շրջանի: Սամցխե-Ջավախքն իմ շրջանն է: Նկատի ունեմ, որ բոլոր շրջաններն իմ երկիրն են: Ես այն չեմ առանձնացնում մյուս շրջաններից»:
news.am



Opinion, pooling and voting