Ասպինձայում ՝ Մտկվարի գետի ափին հայտնաբերվել է տղամարդու դի

Ասպինձայում ՝ Մտկվարի գետի ափին հայտնաբերվել է տղամարդու դի

Ասպինձայում ՝ Մտկվար գետի ափին հայտնաբերվել է միջին տարիքի տղամարդու դի: Տղամարդը Նաքալաքեւ գյուղի բնակիչ է:

Տղամարդը տնից երեկ՝ փետրվարի 23-ին, առավոտյան է դուրս եկել։ Մի փոքր ուշ սկսվել են որոնողական աշխատանքներ։ Որոնողական աշխատանքները շարունակվել են և դին քիչ առաջ են գտել։

“Երեկ երեկոյան, ժամը 17։00-ից հետո ամբողջ գյուղը փնտրում էր։ Մահացածի երեխան ունի ծանր հիվանդության ախտորոշում, ոչինչ չեմ բացառում, հնարավոր է այս նորությանը չի դիմացել և ինքնասպան է եղել, հնարավոր է ուղղակի ընկել է։ Շատ աշխատասեր մարդ էր”, – ասում են գյուղում։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն, ինչը նշանակում է հասցնել ինքնասպանության:

tv9news.ge