Փետրվարի 23-ին Նինոծմինդայի երիտասարդական կրթական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված Հայոց լեզվի միջազգային օրվան:
Կենտրոնի սաները գեղեցիկ կատարումներով ուրախացրեցին ծնողներին եւ երիտասարդական կրթական կենտրոնի ուսուցիչներին:
Միջոցառումը կազմակերպել էին երիտասարդական կրթական կենտրոնի ուսուցիչները:
Մայրենի լեզվի միջազգային օրը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, որպես մայրենի լեզվի իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։
Լրացուցիչ մանրամասները մեր լուսանկարներում: