Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում ՝ Ճավճավաձե 21, անցկացվեց Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման <<Ձեռներեցություն>> ծրագրի 11-րդ բիզնես վերապատրաստման ու կրթության դասընթացները։
<<ՓԱՐՈՍ>> ՀԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցություն» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Սամցխե-Ջավախեթիի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը` սկսնակ գործարարաներին, փոքր և միջին ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով, արդեն 11 տարի շարունակ իր գործունեությունն է ծավալում մեր տարածաշրջանում, առիթ հանդիսանալով տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի խթանմանը։ Ծրագրին մասնակցում են դիմորդներից ընտրված 15 մասնակիցներ, ովքեր այս դասընթացների ժամանակ պետք է մասնագետների կողմից համատեղ մատուցմած գիտելիքների շնորհիվ, ներկայացնեն իրենց գործարար ծրագրերը։
Ծրագրի Ջավախքյան մասնաճյուղի համակարգողի օգնական՝ ասիստենտ, Հմայակ Գրիգորյանի խոսքերով, Թրփանճեան հիմնադրամը մշտապես առավելություն է տալիս առավել իրատեսական գաղափարների իրականացմանը։ Այս ծրագիրը թույլ է տալիս սեփական գործարար գաղափարները կյանքի ոգեկոչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում առավել ցածր տոկոսադրույքային առաջարկով։
Ավելի մանրամասն ծրագրի ասիստենտ՝ Հմայակ Գրիգորյանի հետ կայացած հարցազրույցում․