Երևանում, այսօր սկսվում է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի գործով դատական գործընթացը։ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից գումարների յուրացման մեջ։ Անձամբ նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Հետաքննության համաձայն, Սարգսյանը իրավասությունների չարաշահմամբ և ֆերմերներին դիզվառելիք արտոնյալ գնով տրամադրման պետական ծրագրի շրջանակներում, յուրացրել է մեծ քանակությամբ գումարներ։ Խոսքը գնում է մոտ մեկ միլիոն ամերիկյան դոլարի մասին։
Կոնկրետ, հետաքննությունը հաստատում է, որ Սարգսյանը այդ ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի ժամանակ, առավելություն է տվել մեկ ընկերությանը։
Այս գործով մեղադրյալներ են նաև Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Սերգեյ Կարապետյանը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ 1tv.ge