
Վրաստանի հանրային և մասնավոր դպրոցներում մարտի 9-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը: Դասընթացները հանրակրթական հաստատություններում կվերսկսվեն մարտի 16-ից:
Վրաստանում աշակերտները կհանգստանա նաև Զատկական տոների կապակցությամբ: Ուսումնական գործընթացը դպրոցներում կդադարի ապրիլի 17-ին և կվերսկսվի ապրիլի 21-ին:
Դասընթացներ չեն իրականացվի նաև ապրիլի 9-ին՝ ազգային միասնության օրը, մայիսի 12-ին՝ Անդրեաս Առաքյալի հիշատակի օրը և մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը:aliq.ge