Հանրային դպրոցների տնօրինության ցանկություն ունեցողների հավաստագրման քննությունների գրանցումն ավարտվել է:
Վրաստանի Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն հանրային դպրոցների տնօրինության ցանկություն ունեցողների հավաստագրման քննությունների համար գրանցվել է 2 244 դիմորդ:
Սամցխե-Ջավախքից գրանցվել է 170 դիմորդ
Քվեմո Քարթլիից — 205
Ինչպես հայտնում է EDU.ARIS.GE-ն, այսօրվա դրությամբ Վրաստանում 2083 հանրային դպրոցներից 1022-ի տնօրենները պաշտոնակատարի կարգավիճակ ունեն: Տնօրենների պաշտոնակատարները պարտավոր են հանձնել հավաստագրման քննությունները:
Քննությունների անցկացման տևողության, ժամանակի և վայրի մասին ավելի ուշ որոշում կկայացնի Վրաստանի ԿԳ նախարարը:aliq.ge