ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ աշխարհի ուշադրությունն Ուկրաինայից կշեղի մեկ այլ ճգնաժամ: Դուբլինում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» կոնգրեսում նման տեսակետ է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Պուտինը չի հավատում, որ պատժամիջոցներ կկիրառվեն, նա Արեւմուտքին այլեւս լուրջ չի ընկալում: Նա հույս ունի, որ այստեղ կխոսեն, մինչեւ որ մի նոր ճգնաժամ կծագի: Այդպես եղավ նաեւ Վրաստանի դեպքում: Այսինքն, ինչու Պուտինը պետք է այլկերպ գործեր, եթե արդեն փորձառություն է ձեռք բերել Վրաստանի պարագայում՝ շատ նման իրավիճակում», – նշել է Սահակաշվիլին, հայտնում է TCH.ua-ը:
news.am