2020 թ. փետրվարի 22 – 23-ը, Ախալցիխե քաղաքում անցկացվեց Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային շախմատի առաջնություն:
Նինոծմինդա քաղաքի սպորտդպրոցի մեկ շախմատիստ մասնակցեց Սամցխե- Ջավախեթիի տարածաշրջանի շախմատի առաջնությանը: Աղջիկների մրցաշարը անցկացվեց յոթ փուլով ` շվեյցարական համակարգով: Ամբողջ տարածաշրջանից մասնակցում էին 21 մասնակից: Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էր Նինոծմինդա քաղաքի սպորտդպրոցի շախմատիստ Թամարա Արզումանյանը:
Թամարայի առաջնությանը մասնակցությունը հնարավոր դարձավ Քրիստինա Արզումանյանի ֆինանսական աջակցության շնորհիվ: Վեց փուլում հաղթելով իր մրցակիցներին և մեկ խաղ ոչ-ոքի պայքարում՝ յոթից վեց ու կես միավոր վաստակելով, առաջին տեղը կիսեց Բորժոմի քաղաքից Թամար Շոնիայի հետ, ինչը մեր շախմատիստին թույլ տվեց մասնակցել մայիսին կայանալիք 12 տարեկան աղջիկների շրջանում Վրաստանի առաջնության գլխավոր լիգայում:
Ավելի մանրամասն մեզ պատմեց Նինոծմինդա քաղաքի սպորտդպրոցի շախմատի մարզիչ Յուրա Կույումչյանը: