Ավարտվեց «Իմ սիրած երկիրը» թեմայով տեսաֆիլմային մրցույթը

Ավարտվեց «Իմ սիրած երկիրը» թեմայով տեսաֆիլմային մրցույթը

Փետրվարի 25-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում, աշակերտները պարգևատրվեցին Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և հուշարձանների պահպանության վարչության կողմից կազմակերպված տեսաֆիլմային մրցույթում:

Մրցույթին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 6 դպրոցներ, Նինոծմինդա քաղաքի թիվ 1 և թիվ 3 դպրոցները, Հեշտիա գյուղի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, Գանձա գյուղի և Սաթխա գյուղի դպրոցները:

Մշակույթի վարչության պետ Լաուրա Ղազարյան-Վարժապետյանի խոսքով ՝ այս մրցույթը նպատակ ունի երիտասարդներին կրթել իրենց մշակութային ավանդույթներին հավատարմության ոգով: Եվ յուրաքանչյուր աշխատանք նկարահանվել էր յուրովի, և յուրաքանչյուր աշխատանք հետաքրքիր էր յուրովի: Շատ վատ է, որ մրցույթին արձագանքել էին ընդամենը 6 դպրոց, մնացած դպրոցները շատ պասիվ էին և չէին մասնակցում:

Ըստ աշակերտների ՝ դժվար էր, բայց բոլորը փորձել էին ցույց տալ իրենց տեսարժան վայրերն ու անկյունները:

Բոլոր մասնակիցները հուշանվերներ ստացան Նինոծմինդայի քաղաքապետարանից:

Այս մասին մանրամասնորեն մեզ պատմեց քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Լաուրա Ղազարյան-Վարժապետյանը:


Տեսահոլովակը պատրաստվել է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների կողմից:

Տեսահոլովակը պատրաստվել է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների կողմից:

Տեսահոլովակը պատրաստել են Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցի սաները:

Տեսահոլովակը պատրաստվել է Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների կողմից:

Տեսահոլովակը պատրաստվել է Գանձա գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների կողմից:

Տեսահոլովակը պատրաստվել է Սաթխա գյուղի դպրոցի սաների կողմից: