
Շուտով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղում կսկսվի նոր դպրոցի կառուցումը:
Շինարարական աշխատանքները կսկսվեն եղանակների տաքանալուն պես: Դպրոցը կկառուցվի ժամանակակից ոճով, բոլոր հարմարություններով և նախատեսված է 90 աշակերտների համար:
Դպրոցի բակում կկառուցվի ֆուտբոլի խաղադաշտ: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2020 թվականի վերջ:
Դպրոցի կառուցման համար Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը հատկացրել է 1 000 182 լարի: