Օրլովկա գյուղում շուտով կսկսվի դպրոցի շինարարությունը

Օրլովկա գյուղում շուտով կսկսվի դպրոցի շինարարությունը

Շուտով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղում կսկսվի նոր դպրոցի կառուցումը:

Շինարարական աշխատանքները կսկսվեն եղանակների տաքանալուն պես: Դպրոցը կկառուցվի ժամանակակից ոճով, բոլոր հարմարություններով և նախատեսված է 90 աշակերտների համար:

Դպրոցի բակում կկառուցվի ֆուտբոլի խաղադաշտ: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2020 թվականի վերջ:

Դպրոցի կառուցման համար Վրաստանի մունիցիպալ  զարգացման հիմնադրամը հատկացրել է 1 000 182 լարի: