Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն երեկ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:

Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ: