
Փետրվարի 27-ին «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավանդական հարսանիքին նվիրված միջոցառում:
Աշխարհի գրեթե բոլոր ազգությունների կյանքի ամենաուրախ և կարևոր իրադարձություններից մեկը հարսանիքն է, որը հայերը սիրում են տոնել հատուկ ճոխությամբ:
Ավանդական հայկական հարսանիքներում հիմնականում պահպանվում են ավանդույթներն ու սովորույթները, բայց նկատելի է, որ երիտասարդներն աստիճանաբար նորամուծություններ են մտցնում իրենց հարսանիքներ:
Կենտրոնի սաները փոքրիկ միջոցառմամբ ցույց տվեցին, թե ինչպես են նշում հարսանիքը: Պայծառ ու գունագեղ տոն, լի երգերով, պարերով, ավանդական ծեսերով և պերճախոս կենացներով: