Նինոծմինդայի 7 բարձրահարկ շենքերում կվերանորոգվեն տանիքները եւ կտեղադրվեն երկաթյա դռներ

Նինոծմինդայի 7 բարձրահարկ շենքերում կվերանորոգվեն տանիքները եւ կտեղադրվեն երկաթյա դռներ

2020 թվականին, Նինոծմինդայի քաղաքապետարանի տեղական բյուջեի համաձայն, Նինոծմինդա քաղաքի 7 բազմահարկ բնակելի շենքերում տանիքների մասնակի վերանորոգման և երկաթյա դռների տեղադրման համար նախատեսվել է 40,000 լարի:

Ինչպես տեղեկացան Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունից, այս նախագծի նախագծման համար հայտարարվել է մրցույթ:

Ըստ նախագծի, աշխատանքներ կիրականացվեն հետևյալ փողոցների բազմահարկ շենքերում. Հովսեփյան 18, Պուշկին 44, 46, 101, Ազատության 7, 8, եւ 10: