
Բորջոմի մունիցիպալիտետի քաղաքապետն ու Սակրեբուլոի նախագահը հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են: «Մթավարի Արխիի» տվյալների համաձայն, գործը վերաբերվում է հողերի յուրացմանը:
«Սակրեբուլոի նիստն էր, որտեղ ներկա էին նաև քաղաքապետն ու սակրեբուլոի նախագահը: Նիստից հետո են ձերբակալել: Աշխատանքային ժամերին: Չգիտենք, թե ինչ է կատարվում, երևի բոլորս միասին կիմանանք պատճառը»,- ասում է աշխատողներից մեկը:
«Մոտավորապես ժամը 15-ին քաղաքում հանդիպել եմ Սակրեբուլոի նախագահին, որից հետո նրան ձերբակալել են: Մանրամասները չգիտեմ, հիմա Բակուրիանում եմ, պատրաստվում եմ գնալ Բորջոմի և տեղում պարզել»,- ասում է պատգամավոր՝ Բաքար Շիրաձեն:
Թե որն է եղել ձերբակալման պատճառը – այս մասին մանրամասն տեղեկությունների սպասում ենք իրավաբանական հաստատությունից: