Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է:
Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:
«Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում, միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջոցով:
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ: Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ:1tv.ge