Կորոնավիրուսի պատճառով, այսօրվանից դպրոցներում և մանկապարտեզներում սկսվեցին գարնանային արձակուրդները և կտևեն մինչև մարտի 16-ը:
Երեխաների հաճախումը Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներ՝ քիչ էր: Մոտ 100 երեխա բացակայում էր Նինոծմինդա քաղաքի Ծիծեռնակ մանկապարտեզում: Ինչպես իմացանք Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանից, հիմնականում երեխաները հիվանդ էին, իսկ շատերը պարզապես չէին գնում մանկապարտեզ: Երեխաների մոտ առկա է հազ, քթից արտադրություն և տենդ:
Որոշման համաձայն ՝ դպրոցներում կիրականացվեն ախտահանման լրացուցիչ միջոցառումներ: Բացի այդ, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ կամրապնդվեն հասարակական տրանսպորտում և մանկապարտեզներում ախտահանման միջոցառումները: