Նինոծմինդա քաղաքի ծայրամասերում ապրող բնակիչները խնդրում են հարթել Բարաթաշվիլի, Ջիվանի, Միքելաձե և Գինոսյան փողոցները:
Նրանք այս խնդիրը լուծելու համար դիմել են քաղաքապետարան: Ըստ բնակչի, ձյունը հալվելուց հետո և անձրևների ժամանակ ճանապարհը դառնում է անանցանելի: Փողոցներում անհնար է ոչ միայն մեքենա վարել, այլև քայլել:
«Մենք ուզում ենք, որ ուշադրություն դարձվի մեր փողոցներին: Մենք գիտենք, որ 2020 թվականին, ըստ պլանի, մեր փողոցները չեն հարթվելու: Կառավարությանը խնդրում ենք որոշակի գործողություններ ձեռնարկել և լուծել խնդիրը »:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը պատասխանեց, որ ասֆալտապատումն այս տարի այլևս հնարավոր չէ: «Բայց այս տարի մենք պատվիրելու ենք այս փողոցների ասֆալտապատման համար նախագծեր, և երբ հաջորդ տարվա համար արդեն կլինեն նախագծերը, մենք կկատարենք ասֆալտապատում»:
Քաղաքապետը նաև ավելացրեց, որ այս տարի Նինոծմինդա քաղաքի այս հատվածում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները. Դավիթ-Շինարար փողոցում մայթերի կառուցում, նոր մանկական խաղահրապարակի կառուցում, մինի մարզադաշտի վերանորոգում, որը գտնվում է անմխիթար վիճակում:
Մանրամասները՝ հարցազրույցում.