
2020 թ.-ին տեղական բյուջեից 120,000 լարի է հատկացվել Ժդանովանկան, Ղաուրմա և Գորելովկա գյուղերում երեք արարողությունների տների վերանորոգման և կառուցման համար:
Ինչպես տեղեկացան Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունից, այս տարի կավարտվի նոր արարողության տան կառուցումը, որը մեկնարկել էր դեռևս 2016 թ.-ին, և այս տարիների ընթացքում իրականացվել է միայն մասնակի աշխատանքներ:
Բացի այդ, Գորելովկա և Ղաուրմա գյուղերում վերանորոգման աշխատանքներ կկատարվեն հին արաողությունների տներում: Ներկայումս այդ շինությունների նախագծման համար հայտարարվել է մրցույթ, որը կանցկացվի մարտի 13-ին: