Թանկացումներ Վրաստանում

Թանկացումներ Վրաստանում

Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարվա ընթացքում միրգը 25 տոկոսով, կաթնամթերքը՝ 19, իսկ միսը՝ 15 տոկոսով թանկացել է:

Geostat-ը հրապարակել է փետրվար ամսվա գնաճի ցուցանիշը, որի համաձայն՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 6,4 տոկոսի:

Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել են հետևյալ խմբերը. մթերքն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները թանկացել են 12,7 տոկոսով, գնաճը հիմնականում ազդել է՝ մրգի, կաթնամթերքի, մսամթերքի, շաքարի, բանջարեղենի ու ձկնեղենի վրա: Հացը և հացահատիկային մթերքի գինն աճել է 5,6 տոկոսով, սուրճը, թեյը և կակաոն՝ 5 տոկոսով:aliq.ge