
Այսօր Վրաստանում նշվում է մայրության օրը:
Մայրության օրը մարտի 3-ին նշելու որոշումը կապված է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ:
Վրաստանի գերագույն խորհուրդը 1991 թվականին մարտի 3-ը հայտարարեց մայրության օր: Մարտի 3-ը մայրության օր հայտարարելով պետք է փոխարիներ մարտի 8-ին, որը ինչպես խորհրդային տոնակատարություններից շատերը, խորհրդային միության փլուզումից հետո չեղարկվեց:
Մարտի 8-ը 10 տարի անց, Էդուարդ Շեվարդնաձեի նախագահության ժամանակ, խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Նինո Բուրջանաձեի նախաձեռնությամբ կրկին ստացավ տոնի կարգավիճակ: