Մարտի 3 -ին Վրաստանում նշվում է մայրության օրը, այդ առիթով Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում:
Փորձեցինք պարզել տեղյակ են այսօրվա մասին, արդյոք մայրերը ստացել են նվերներ կամ շնորհավորանքներ եւ ինչ սպասելիքներ ունեն:
Ինչպես նկատեցինք Մայրերի օրվա կապակցությամբ Նինոծմինդայում նույնպես ավանդաբար երիտասարդության մեծ մասը ծաղիկներով շտապում էին շնորհավորելու իրենց մայրիկներին:
Այս տոնի նպատակը բարի է` պահպանել կանանց նկատմամբ հոգատար վերաբերմունքի ավանդույթը, ամրացնել ընտանեկան հիմքերը, շեշտել գլխավոր մարդու` մոր նշանակությունը մեր կյանքում:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Մայրության օրը մարտի 3-ին նշելու որոշումը կապված է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ:
Վրաստանի գերագույն խորհուրդը 1991 թվականին մարտի 3-ը հայտարարեց մայրության օր: Մարտի 3-ը մայրության օր հայտարարելով պետք է փոխարիներ մարտի 8-ին, որը ինչպես խորհրդային տոնակատարություններից շատերը, խորհրդային միության փլուզումից հետո չեղարկվեց: