
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, երեքշաբթի առավոտյան գլխուղեղի կաթված (ինսուլտ) է ստացել, տեղեկացնում է AS-ը:
Դոլորեշ Ավեյրուն տեղափոխվել է Պորտուգալիայի Մադեյրա քաղաքի Doctor Nelio հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատության է ենթարկվել:
Վիրահատությունից հետո 65-ամյա Ավեյրուն արդեն գիտակցության է եկել, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
Կրիշտիանու Ռոնալդուն սպասում է «Յուվենտուսի» ղեկավարության թույլտվությանը, որպեսզի շտապ մեկնի Պորտուգալիա: sport.news.am