Գարնան գալուն պես արագիլները զարդարում և լցնում են մեր մունիցիպալիտետը իրենց ներկայությամբ:
Առաջին արագիլները Նինոծմինդայի շրջան են ժամանել մարտի 1-ին ՝ սովորականից շուտ: Սովորաբար տաք երկրներից վերադառնում են մարտ ամսվա ընթացքում:
Ժամանած արագիլների թվում կան նաև արագիլներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել թռչել եւ ձմռանը մնացել են Նինոծմինդայում:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքը հարուստ է ջրային ռեսուրսներով և այստեղ են գալիս 270 տեսակի թռչուններ: Արագիլները հաճախ բնակություն հաստատում են այն տեղերում, որտեղ գնում են իրենց հարազատները:
Սպիտակ արագիլներրը նախընտրում են այն տարածքները, որտեղ հարուստ են մարգագետիններով, ճահիճներով և ջրամբարներով:
Արագիլները իրենց բները երբեմն հյուսում են բնակելի տների տանիքներին կամ ոչ ամայի բնակելի տներին մոտակայքում գտնվող ծառերի վրա, երբեմն էլ էլեկտրասյուների վրա: Արագիլի բնի տրամագիծը կազմում է 1 մետրից ավելի, քանի որ բացի զույգ արագիլներից, այստեղ ապրում են նաև փոքրիկ թռչուններ, օրինակ ճնճղուկներ: Նրանք սնվում են անձրևաորդերով:
Սովորաբար արագիլը երկուսից հինգ ձու է ածում: Զույգ արագիլներն էլ նստում են ձվերի վրա: Էգ արագիլը բնում է մնում գիշերը, իսկ արուն՝ ցերեկը: Թույլ և հիվանդ ձագերին ծնողները դուրս են գցում բնից:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արագիլները լքում են իրենց բները և չվում տաք երկրներ: