Սամցխե-Ջավախեթիի լեռնաշխարհում՝ Նինոծմինդա քաղաքում Լևոն Իրիցյանը և նրա ընտանիքը զբաղվում են ծաղիկների աճեցմամբ:
Լևոն Իրիցյանի ընտանիքը 25 տարուց ավելի է ՝ զբաղվում է ծաղիկների բիզնեսով: Մեկ տարի առաջ նրանք մեծ ջերմոց կառուցեցին ծաղիկների աճեցման համար:
Լևոնի խոսքով ՝ջերմոցը սարքել են տղաների նախաձեռնությամբ: «Մենք նախկինում անում էինք այդ գործը, բակում ունենք փոքրիկ ջերմոց: Մենք գիտենք այս բիզնեսի նրբությունները, գիտենք, թե ինչպես ծաղիկներ աճեցնել: Ջերմոցում մենք աճեցնում ենք տարբեր տեսակի ծաղիկներ ՝ վարդ, աստղածաղիկ քրիզանթեմ, շուշան, մեխակ եւ թրաշուշան»:
Ծաղիկների աճեցման պայմաններն ու տեխնոլոգիաները սովորել են ինքնուս: Ջերմոցը մեծ է `200 քմ, լուսավորվում է բնական ճանապարհով, իսկ որոշ ծաղիկների համար տեղադրվել են լրացուցիչ էլեկտրական լուսավորություն, ջերմություն և կաթիլային ոռոգման համակարգ:
Ծաղիկների մշակման համար պահանջվում է հմտություններ և գիտելիքներ ծաղկաբուծության ոլորտում: Ծաղիկները քմահաճ բույսեր են, որոնք պահանջում են պատշաճ ուշադրություն :
«Մի քանի ամիս առաջ ենք տնկել, հունիսին արդեն բերք կստանանք: Մեզանից բացի, ևս չորս աշխատող կա ջերմոցում: Կարելի է ասել սա մեր տարածաշրջանի միակ ջերմոցն է»: