Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում այցով գտնվող հայ գործընկերոջը, Նիկոլ Փաշինյանին նվիրել է կովկասյան զտարյուն հովվաշուն: Շան անունն է Բոնբոր:
Այս մասին Հայաստանի վարչապետը գրել է ֆեյսբուքում և հրապարակել տեսագրություն:
«Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն:
Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ» – գրել է Նիկոլ Փաշինյանը: