Կորոնավիրուսի պատճառով ազատ են արձակել 54,000 բանտարկյալի

Կորոնավիրուսի պատճառով ազատ են արձակել 54,000 բանտարկյալի

Իրանը կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների ցանկում է: Այնտեղ արդեն 2366 մարդու մոտ ախտորոշվել է COVID-19, 77-ը մահացել է: ԱՀԿ-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) խոստովանել է, որ Իրանում իրավիճակն առանձնապես մտահոգիչ է պաշտպանիչ այնպիսի միջոցների սուր պակասի պատճառով, ինչպիսիք բժիշկների համար դիմակները, ձեռնոցները, հագուստները և ակնոցները: Բացի դրանից՝ հիվանդանոցներում սարքավորումների անբավարար քանակը հանգեցնում է մահվան այդպիսի մեծ թվի:

Իրանը փորձում է միջոցներ ձեռնարկել վիրուսի տարածումը զսպելու համար: Մարտի 3-ին իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես ազատ են արձակել 54,000 բանտարկյալի:

«Բանտարկյալների առողջությունը մեզ համար շատ կարևոր է՝ անկախ նրանց կարգավիճակից»,- ասել է Իրանի դատական համակարգի խոսնակ Գոլամհոսեյնա Էսմայիլին, նրա խոսքերը մեջբերում է ISNA- ն:

Նշված չէ, թե ում վրա է ազդելու համաներումը:

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացությունն ավելի բարձր է, քան Չինաստանի սահմաններից դուրս գտնվող շատ երկրներում. այն 4,4 տոկոս է: Համեմատության համար նշենք, որ Իտալիայում 2,6 տոկոս է, հայտնում է CNN-ը: Ամենաբարձր ցուցանիշը ԱՄՆ-ում է՝ 5,9 տոկոս, այստեղ գրանցվել է վարակվածության 122 և մահվան 9 դեպք:shantnew.am