Ի՞նչ կտա Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների տեղաշարժին վերաբերվող փոփոխությունները

Ի՞նչ կտա Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների տեղաշարժին  վերաբերվող փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման հուշագիր է ստորագրվել։

Սա ենթադրում է, որ վերջնական համաձայնության դեպքում երկու երկրների քաղաքացիները կարող են ID (նույնականացման) քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ։

Ինչպես հայտնի է, այս պահին երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացումը մշակման փուլում է․ այս թեմայով ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն արդեն եղել է Վրաստանում, արվել են համապատասխան քննարկումներ։

Թե ինչ կտա նախատեսված նոր օրենքը քաղաքացիներին, հարցրեցինք Նինոծմինդայի բնակիչների կարծիքը:

Հարցման արդյունքում բոլորն առանց բացառության դրական են արձագանքել այդ փոփոխություններին: Հիմնական մասը նշել է, որ դա առաջին հերթին կնպաստի երկու պետությունների քաղաքացիների տեղաշարժին, կբարձրացնի հաղորդակցությունը:

Բնակիչները գումար չեն ծախսի անձնագրեր ստանալու համար: Բնակիչները նշում են նաև, որ նախկինում նույնպես այս երկու պետությունների բնակիչները սահմանը հատում էին նույնականացման քարտով և դա ավելի հարմար էր:

Լրացուցիչ մանրամասները մեր հարցման մեջ.