Աղբը գետերում շատանում է

Աղբը գետերում  շատանում է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գետերում կուտակված աղբը շարունակում է մնալ ամենակարեւոր ու դեռեւս անլուծելի խնդիրներից մեկը տարածաշրջանում:

Բանն այն է, որ  ամեն տարի աղբը կուտակվելով ավելի եւ ավելի է շատանում:

Խնդիրը կայանում է նրանում, որ Հեշտիայից դուրս հոսող ջրերը իրենց հետ տանում են հիմնականում շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մի մասը լցվում է Թափարվան գետը, մի մասն էլ կուտակվում է գետում առկա խողովակի եւ կամուրջի մոտ, այն գտնվում է Ղաուրմա գյուղի մոտակայքում:

Նշենք, որ համեմատած անցած տարիների հետ արդեն մոտ 2 տարի է գյուղերում տեղադրված են աղբամաններ, սակայն բնակիչները շարունակում են աղբը նետել առվակներում, ցուցաբերելով անփույթ վերաբերմունք բնության նկատմամբ:

Այդ հարցի շուրջ մենք զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ:

Հարցազրույցը՝ ստորեւ.

Ավելացնենք՝ փոփոխված օրենքի համաձայն շրջակա միջավայրը աղտոտելու դեպքում սահմանված են տուգանքներ, մանրամասները՝ այստեղ.

2019 թվական

2020 թվական