Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
Մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:
«Ամեն ինչ շատ լավ է անցել: Սուպերերջանիկ ծնողներ: Կարծու՞մ եք, որ նա կլինի ապագա ֆուտբոլիստ»,- գրել է Մխիթարյանը՝ կից հրապարակելով լուսանկար կնոջ և նորածին որդու հետ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին: sport.news.am