Կարանտինի պատճառով աշխատավայրից բացակայած ժամերը կփոխհատուցվեն

Կարանտինի պատճառով աշխատավայրից բացակայած ժամերը կփոխհատուցվեն

Ըստ Առողջապահության քաղաքականության վարչության պետ Էկատերինե Ադամիայի՝ Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից թողարկված փաստաթղթի հիման վրա՝ կարանտինում և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների բացակայած աշխատանքային ժամերը կփոխհատուցվեն:

Ըստ նրա, դրա համար քաղաքացիները պետք է էլեկտրոնային փոստով կապվեն նախարարության հետ, որից հետո գործակալությունը կտա փաստաթուղթ, որն ունի օրինական ուժ:

«Կորոնավիրուսի տարածման առնչությամբ երկրում արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում շփման մեջ գտնվող մարդկանց մեկուսացնելու համար: Մեկուսացումը ներառում է ինչպես ինքնամեկուսացումը, այնպես էլ կարանտինային գոտին: Քանի որ նրանց թվում կան շատ աշխատողներ, այս ընթացքում նրանք կունենան որոշակի խնդիրներ աշխատանքային իրավունքների հետ կապված: Մեր նորմատիվ փաստաթղթերը նախատեսում են փոփոխություն, որը հաշվի է առնում նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ հիվանդության թերթիկի հետ մեկտեղ նույն իրավական ուժն ունեցող փաստաթուղթը, որի հիման վրա նրանք կունենան բաց թողնված օրերը փոխհատուցելու լիարժեք հնարավորություն, և գործատուների համար դա կլինի հիմք աշխատավարձի վճարման համար»,- հաղորդել է Ադամիան։

Վերջինիս խոսքով, ըստ վերջին տեղեկությունների, կարանտինային գոտում գտնվում է 97 մարդ, 92-ը՝ ինքնամեկուսացման պայմաններում, սակայն, ինչպես պարզաբանել է Ադամիան, այս թվերը փոփոխվում են: