
Թեթնուլդիում ձնահյուսի հետևանքով զոհվել է երեք մարդ:
Ինչպես հայտարարում են Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունում, իտալացի զբոսաշրջիկների խումբը Թեթնուլդիի հարակից տարածքում սահում էր արգելված գոտում, որի հետևանքով ձնահյուս է տեղի ունեցել:
Աղետը ձյան տակ է տարել վեց մարդու, փրկարարները նրանցից երկուսին դուրս են բերել անվնաս, մեկին՝ բազմակի կոտրվածքներով, իսկ երեքին փրկարարները գտել են մահացած:
Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը քաղաքացիներին դիմում է խնդրանքով, չանցնեն արգելված տարածք սահելու, ենթարկվեն հրահանգներին և դահուկային ճանապարհներին տեղադրված նշաններին:1tv.ge