Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները խոշոր չափերով կաշառք վերցելու մեղադրանքով ձերբակալել են Գարդաբանիի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցչին:
Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ, հետաքննությունը պարզել է, որ նշված անձը Թուրքիայի քաղաքացիներին պետական սեփականություն հանդիսացող հողակտրոը 1 տարով հանձնելու և հովհանավորություն ապահովելու փոխարեն կաշառքի տեսքով 30 հազար լարի է վերցրել:
Հետաքննությունն ընթանում է խոշոր չափերի կաշառք վերցնելու հատկանիշներով, ինչը ենթադրում է 7-11 տարվա ազատազրկում: