Անցկացվեց հանդիպում ոչ կառավարական <<Ջավախքի առողջ հասարակություն>> կազմակերպության հետ` Նինոծմինդա քաղաքում: Որի նպատակն էր զարգացնել կրթական և մշակութային ոլորտները և ներգրավվածությունը երիտասարդության շրջանակներում:
Հանդիպմանը ներկա էին Բոլնիսիի երիտասարդության ներկայացուցիչները և Նինոծմինդա շրջանի դպրոցական տարիքի պատանիները:
Նշենք, որ նախագիծն իրագործվցել է Ֆինլանդիայի հյուպատոսարանի աջակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Աղասի Զալալյանը` << Ջավախքի առողջ հասարակություն>> ոչ կառավարական կազմակերպության տնօրենը: