Գործառու քաղաքացիների կուտակային կենսաթոշակային վճարի մեծ մասը փոխանցվել է բանկային ավանդի վրա: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչը գործում է 2019 թվականից, որը բանկային ոլորտում գործակալության առաջին խոշոր ներդրումն է համարվում: Որոշման համաձայն առաջիկա 5 տարվա ընթացքում բանկերն իրավունք ունեն օգտագործել կուտակված գումարը՝ փոխարենը տարեկան 15% վճարելով կենսաթոշակային խնայողություններին, որի արդյունքում ավելանում է հետագա կենսաթոշակային խնայողությունները: 2019 թվականին ընդունված կենսաթոշակային բարեփոխումների համաձայն, գործակալությանն է փոխանցվում մինչև 40 տարեկան հասակ ունեցող գործառուի ամսական աշխատավարձի 2%-ը: Բացի այդ 2-ական տոկոս փոխանցվում է նաև գործատույի և պետության կողմից: Այս պահի դրությամբ գործակալության ընդհանուր հաշվին կուտակվել է մոտ 620 միլիոն լարի, որից 560 միլիոն լարին տեղաբաշխվել է բանկային ավանդների հաշիվների վրա:1tv.ge