Ասֆալտապատումից հետո Հեշտիայի գյուղամիջի կենտրոնական ճանապարհին չեն տեղադրվել արհեստական արգելակներ, այդ պատճառով բնակիչները հայտնեցին իրենց դժգոհությունը:
«Հեշտիայի գյուղամիջի կենտրոնական ճանապարհը համարվում է բնակելի գոտի: Ճանապարհի հարեւանությամբ գտնվում է դպրոցը՝ ինչպես նաեւ երեխաները անընդհատ վազվզում եւ խաղում են հեծանիվներով այդ պատճառով հարկավոր է տեղադրել արհեստական արգելակներ՝ ապահովության համար: Քանի որ վարորդները երթեւեկում են անզգույշ եւ շատ արագ, – նշեցին բնակիչները»:
Բնակիչների հետ զրույցը՝ ստորեւ.