
Ներքին Գործերի Նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքի Նինոծմինդայի շրջանային բաժնի աշխատակիցները, անցկացրած օպերատիվ- հետախուզական աշխատանքների արդյունքում 3 անձի՝ 1991 թվականին ծնված Ա.Ա.-ին, 1995 թվականին ծնված Պ.Ա.-ին և 1995 թվականին ծնված Գ.Ի.-ին ձերբակալել են նախնական պայմանավորվածությամբ, ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով: Տեղեկությունն այս մասին տարածում է ՆԳՆ-ն:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն Նինոծմինդայի մունիցիպալիտետում, երկու ընկերների հետ, ամուսնության նպատակով, բռնությամբ ապօրինի զրկել է ազատությունից 2001 թվականին ծնված Ս.Բ.ին և տարել է Ծալկայի ուղղությամբ:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3 մասի «Ա» ենթակետով:
Հանցանքը նախատեսում է ազատազրկում 7-10 տարի ժամկետով: