Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն մնում է կալանքի տակ Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում։ Հրապարակվել է Ռոնալդինյոյի առաջին լուսանկարը կալանավայրից։
Ռոնալդինյոն եւ նրա եղբայր Ռոբերտո դե Ասիս Մորեյրան Պարագվայի կեղծ անձնագրեր էին ներկայացրել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում, թեեւ երկու երկրների միջեւ գործում է առանց վիզայի ռեժիմ։
Ռոնալդինյոյի կալանքը Պարագվայում երկարաձգվել է եւ կարող է տեւել կես տարի՝ մինչեւ հետաքննության ավարտը։ sport.news.am