
Պուշկին փողոցի վրա առկա փոսը, որը խոչընդոտում էր մեքենաների տեղաշարժին հարթեցվել է ժամանակավոր լիցքով՝ կավահողով:
Ավելի վաղ NOR ռադիոն անդրադարձել էր այս խնդրին, որտեղ Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերության պետ Արզուն Գորոյանը տվյալ խնդրի վերաբերյալ մեր լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ ջրամատակարարման ծառայությունը կստանձնի ճանապարհի այս հատվածի վերանորոգումը:
Պուշկին փողոցի փոսերը դժվարացնում են տրանսպորտի երթեւեկությունը