Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունը սկսեց փողոցները մաքրել կեղտից:
Ձնհալից հետո ձմռան ընթացքում կուտակված աղբը պատել է փողոցները : Դատարկ տուփեր, սննդի փաթեթներ, շշեր և ծխախոտի մնացորդներ կարելի է տեսնել գրեթե ամենուրեք ճանապարհների վրա, որտեղ աղբարկղեր չկան և անցորդները, աղբը նետում են մեքենայից դուրս:
Մարտի 9-ին կոմունալ ծառայության աշխատակիցները մաքրեցին Դավիդ Շինարար փողոցում կուտակված աղբը:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մնացականյանը նշեց, որ Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը ունի թափուր աշխատատեղեր: Մենք նախատեսում ենք կրկնապատկել աշխատուժը: Այս պահին ծառայության մեջ աշխատում են չորս հավաքարարներ և չորս բանվորներ:
Սուրեն Մնացականյանը հավելեց, որ գյուղացիները մեծ քանակությամբ փչացած կարտոֆիլ են թափում աղբարկղեր: Աղբահավաք մեքենաները նախատեսված չեն դրա համար: Բնակիչները, ովքեր մեծ քանակի փչացած կարտոֆիլ ունեն, պետք է այն տանեն աղբավայր:
Այս մասին մանրամասները մեր զրույցում.