Մարտի 10-ին Փ.Գոնդուրա գյուղի բնակիչները հավաքվել էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում `պահանջելով հարթել Մ.Գոնդուրա գյուղից Փ. Գոնդուրա տանող ճանապարհը: Ճանապարհի հեռավորությունը 2,5 կմ է:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ. Գոնդուրա գյուղ տանող ճանապարհները ոչ միայն խոչընդոտում են երթևեկությունը, այլև շարքից դուրս են բերում մեքենաները:
Գյուղացիների խոսքով՝ վատ ճանապարհների պատճառով մեքենաները փչանում են: Տաքսիների ուղեւորավճարը թանկ է և բացի դրանից էլ բոլորը չէ, որ համաձայն են գնալ այս գյուղ: Ամեն օր Մ. եւ Փ. Գոնդուրա գյուղերի բնակիչները, անցնում են այս ճանապարհով, ընկնում են փոսերը և կոտրում իրենց մեքենաները: Անձրևից և ձնից հետո ճանապարհը դառնում է անանցանելի:
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ և ղեկավարությունից պահանջում ենք մեր ճանապարհը բարեկարգել: Կառավարությունը ուշադրություն չի դարձնում մեր գյուղին: Բոլոր գյուղերում կա գիշերային լուսավորություն, աղբարկղեր և ճանապարհները բարեկարգ են, բայց մեր գյուղում միայն գիշերային լուսավորություն է անցկացված կենտոնականա փողոցում և երկու երեք տեղ աղբարկղեր է տեղադրված ՝ մեր աչքերին փոշի փչելու համար: Եթե մեր գյուղ տանող մոտավորապես 2,5 կմ ճանապարհը ասֆալտապատեն, ապա մենք կապ կունենանք Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքների հետ », – ասաց գյուղի բնակիչը:
Սկզբում չորս հոգի բարձրացան քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի գրասենյակ, որտեղ ներկայացրեցին իրենց խնդիրը: Այնուհետեւ քաղաքապետն ինքն իջավ բնակիչների մոտ, որոնք սպասում էին քաղաքապետարանի բակում:
Ինչպես նշեց քաղաքապետը, այս տարի նրանք պետք է պատվիրեն նախագծեր որոշ գյուղերի ասֆալտապատման համար, որոնց շարքում կլինի Փ. Գոնդուրա գյուղը:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը պայմանավորվեց նաև բնակիչների հետ , որ նրաք ցույց տան ճանապարհի այն հատվածը, որը անհրաժեշտ է ասֆալտապատել, քանի որ նրանք ավելի լավ գիտեն, թե որտեղ, ինչպես և ինչ է անհրաժեշտ:
Լրացուցիչ մանրամասներ մեր ձայնագրությունում:
https://www.facebook.com/radiotvnor/videos/245832939767757/?t=1