Ավազի հանքն ու բնակիչների բողոքը

Ավազի հանքն ու բնակիչների բողոքը

Մարտի 10 -ին Հեշտիայի գյուղական համայնքի երեք գյուղերի՝ Հեշտիայի, Թորիայի եւ Ուչմանայի բնակիչները հավաքվել էին Ուչմանա գյուղի մոտակայքում գտնվող ավազի հանքի մոտ:

Բնակիչները պահանջում են որպեսզի Նինոծմինդայից դեպի Հեշտիա տանող ճանապարհի վրայով չերթեւեկեն ծանր բեռնատար մեքենաները, որոնք հանքից տեղափոխում են ավազը:

Բնակիչները նշեցին. «Ինչ վերաբերվում է ավազի հանքին, ապա նախ մենք տեղյակ չենք ընդհանրապես թե երբ եւ ինչպես է տեղի ունեցել այդ հանքի աճուրդը, ով է գնել կամ ով վաճառել: Ծանր բեռնատարները ավազը պետք է տանեն Հեշտիայից դեպի Նինոծմինդա տանող ասֆալտապատ ճանապարհով կամ Թորիա գյուղի միջով: 30 տարի սպասել եւ երազել ենք, որ ունենանք ասֆալտապատ ճանապարհ, եթե տոննաներ կշռող մեքենաները բեռնավորված անցնեն այդ ճանապարհի վրայով, ապա այն մի քանի օր հետո կքանդվի, ժողովուրդը դեմ է ինչպես Հեշտիայի կողմով ավազը տեղափոխելուն այնպես էլ Թորիայի կողմով»:

Ջավախ – Ավտոգզա ճանապարհաշինական ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն էլ իր հերթին նշեց. «Ես մասնակցել եմ աճուրդին եւ գնել եմ այն, օրենքով իրավունք ունեմ հանքից ավազ հանել եւ տեղափոխել: Բայց քանի որ ժողովուրդը դեմ է,  ես չեմ պատրաստվում ժողովրդին դեմ ելնել, այդ պատճառով թող բնակիչները գրավոր ներկայացնեն իրենց պահանջը, թե ինչի են նրանք դեմ եւ ինչով է վնաս, ես էլ նրանց բողոքը կներկայացնեմ համապատասխան մարմիններին եւ թող ինձ այլընտրանքային ճանապարհ ցույց տան»:

Մանրամասները՝ ռեպորտաժում.