Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ 23: 00-ից մինչև առավոտյան 05: 00-ն ընկած ժամանակահատվածում ուղղաթիռները Թբիլիսիում օդը կախտահանեն հատուկ ախտահանիչ նյութերով:
Վրաստանի առաջին ալիքը ստուգել է այս տեղեկատվությունը Թբիլիսիի քաղաքապետարանում:
Պարզվել է, որ տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը, Թբիլիսիում նման միջոցառումներ նախատեսված չեն:
«Թբիլիսիի քաղաքապետարանն ամեն օր ախտահանում է իրականացնում ավտոբուսներում, մետրոյի կայարաններում, սպասարկման կենտրոններում, անվճար ճաշարաններում և այլ հաստատություններում », – ասացին քաղաքապետարանում:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս կեղծ տեղեկատվության հետևանքով խուճապ է սկսվել, մասնավորապես գյուղերում մարդիկ ծածկում են դեզերը որպեսզի խոտը չթրջվի քիմիական նյութով, պարաններից հավաքում են լվացքը և միմյանց խորհուրդ են տալիս տանից դուրս չգալ։
Մեկ անգամ ևս նշենք, որ տեղեկությունը կեղծ է և այն չի համապատասխանում իրականությանը։